Monthly Archives: Ապրիլի 2021

Ձեռքերի գանգատը

Սիրելի  մարդիկ     արդյոք  դուք  գիտեք  թե՞   որքան  ենք  մենք    հոգնում   ամբողջ   օրվա   ընթացում։  Դուք  ոչինչ  չեք  կարողանում   անել  առանց  մեզ։ Մենք   ձեզ  օգնում  ենք   ամենօր   ու    այդ  պատճառով   շատ   ենք հոգնում ։  Մեր  մաշկը  չորանում և ճաքճքվում է։ Մենք  շատ  ենք հոգնում շատ մուտքագրելուց և ծանր առարկաներ վերցնելուց։  Խնդրում   ենք   ձեզ ավելի   խնամքով  և  հոգատարությամբ  վերաբերվել   մեզ։

Աչքերի խնամք

Այսօր մեզ   հյուր   եկան  յոթերորդ   դասարանցիները։ նրանք մեզ     բացատրեցին  թե  ինչու   են  մեր  աչքերը  հոգնում   երբ    մենք  աշխատում   ենք   համակարգչով ։ Պարզվում է  այդ  ժամանակ  մենք  ավելի   քիչ  ենք   թարթում   մեր  աչքերը,  այդ  պատճառով  նրանք  չորանում  են։  Նախ   շատ  կարևոր   է  համակարգիչը   հեռու  դնել  աչքերից  և  հաճախ   թարթել։  Կարող եք պարզել ձեր ձեռքը ու պահել այդքան հեռավորություն։ Մենք  կատարեցինք  նաև  աչքերի  մարզանք։ Շնորհակալություն  մեր  դասընկերներին  օգտակար ինֆորմացիայի   համար։

Ծիածանոտ բազմոցը

Կար չկար մի ծիածանոտ բազմոց կար։ Նա  շատ չարաճճի  էր,  բայց շատ  բարի ու  գեղեցիկ։  Նա   ապրում   էր  փափուկ  ամպերի  մեջ։   Այնտեղ  ապրում  էին   ծիածանոտ  մարդիկ։ Մի անգամ մի մարդ որոշեց մաքրել այս չարաճճի բազմոցին։ Պարզվեց, որ բազմոցը սովորական չէր, այլ կախարդական։ Ծիածանոտ բազմոցը ասաց, որ կկատարի նրա ամենակարևոր ցանկությունը։ Մարդը ուզում էր գնալ երկիր ու ապրել ինչպես սովորական մարդիկ են ապրում երկրի վրա։ Բազմոցը կատարեց նրա ցանկությունը։ Ամեն անգամ երբ նա կատարում էր ինչ որ մեկի ցանկությունը նրա գույները ավելի գեղեցիկ էին դառնում։ Այ քեզ կախարդական բազմոց;

Ծիածանը

Լինում  է,  չի լինում  մի  ծիածան  է  լինում։  Նա   շատ  չարաճճի   է։  Այդ ծիածանը  շատ  տխուր  էր,  որովհետև  նա   ուզում  էր   սահել   սահնակով։ Նա   սպասում   էր   ձմռանը,   շատ  էր  սպասում։  Ձմեռը  եկավ ,   նա  սպասեց,   վերցրեց   սահնակը   և   նա  սահեց   ու  դարձավ   իսկական  մարդ ։   Ապրում  էր  իր  համար  ու  շատ ուրախ   էր։

Փոքրիկ իշխանը ներկայացումը

Այսօր մենք դասարանով գնացել էինք դիտելու Փոքրիկ իշխանը  ներկայացումը։ Ներկայուցումը շատ հետաքրքիր էր հատկապես վերջում։ Փոքրիկ Իշխանն ուներ մի յուրահատուկ վարդ, որին շատ էր սիրում։ Նրկայացման հերոսները տիկնիկներն էին: Ներկայացման հերոսներն էին օձը, աղվեսը ու Փոքրիկ իշխանը։ Ներկայացման վերջում Փոքրիկ իշխանը գնաց իր մոլորակ, նրան օգնեց օձը։

Ծիծեռնակի մասին փաստեր

Ծիծեռնակների  200   տեսակ կա ։ Իսկ Հայաստանում կա 2 տեսակ : Գյուղի ծիծեռնակների  պոչը ավելի կարճ  է, իսկ քաղաքինը ավելի երկար։ Ծիծեռնակի գույնը մուգ  կապուտ է ։ Ծիծեռնակները սնվում  են  միջատներով, նրանք իրենց բները կառուցում են տարբեր ճյուղերից։

Եթե  նրանք բարձր են թռչում ուրեմն օրը արևոտ է լինելու։ Ձմռանը նրանք չվում են տաք երկրներ, իսկ գարնանը վերադառնում  են։