Monthly Archives: Մայիսի 2021

Ամառային ճամբար

Այսօր Արևելյան դպրոցում ամառաին ճամբարի առաջի օրն էր։ Օրը սկսել ենք ընթանուր պարապմունքով։ Օրվա ընթացքում մեր բլոգից ընտրել ենք մի հորինուկ և P.Point ծրագրով նկարազարդ գիրք ենք ստեղծել։ Մեզանից մի քանիսը ներկայացրել են իրենց դիտարկումները։

Երգչախմբի երեխաները  գնացին երգելու իսկ մյուսները շախմատ խաղալու։ Երկարացված օրը մենք անցկացրեցինք ընկեր Շողիկի մոտ, ուսումնասիրեցինք նրա գեղեցիկ ու անուշահոտ բույսերը։ Այնտեղ կային նաև կենդանիներ, թութակներ, կրիաներ, ծովային խոզուկներ։ Հիանալի օր ունեցանք։

Իմ դիտարկումները Վիկտորիա Մինասյանի բլոգի վերաբերյալ

Վիկտորիայի բլոգում նշված է նրա անունը և ազգանունը, դպրոցի անունը և դասարանը։

Բլոգում կար մայրենիի, հայոց լեզվի, ռուսերենի, անգլերենի բաժիններ։

Վիկտորիայի բլոգում կար մոտավորապես 240 նյութ։

Վերջին նյութը նա թողարկել էր 20.05.2021-ին Համբարձման տոնի մասին։

Ինձ ամենաշատը դուր եկավ Ամպոտ կոշիկն և արևոտ պայուսակը պատմվածքը։

https://viktoryaminasyan.wordpress.com/2021/05/08/%d5%a1%d5%b4%d5%ba%d5%b8%d5%bf-%d5%af%d5%b8%d5%b7%d5%ab%d5%af%d5%ab-%d5%b8%d6%82-%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%ae/

Իսկ հորինուկներից ինձ ամենաշատը դույր եկավ Ծիածանոտ բազմոցը

https://viktoryaminasyan.wordpress.com/2021/04/26/%d5%ae%d5%ab%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bf-%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b8%d6%81%d5%a8/

Ես նկատեցի որ վիկտորիան իր բլոգում տեղադրել է իր 1-ին,  2-րդ,  3-րդ դասարեներում կատաարած աշխատանքները։

Ելակոտ ոզնու երազանքը

Լինում է չի լինում մի ոզնի է լինում, նա մի օր ցանկացավ ելակ ուտել  և նա տեսավ մի շատ կարմիր ելակ ու կերավ այն։Ուտելուց հետո ոզնին սկսեց կարմրել ու գնաց իր ընկերների մոտ, նրանք տեսնելով կարմրած ոզնուն ասացին, որ նա դարձել է ելակոտ ոզնի։ Մեր ոզնին շատ տխրեց, որ նա տարբերվում էր իր ընկերներից, նա սկսեց  երազել տեսնել իր պես ելակոտ ոզնիների և ընկերանալ նրանց հետ։ Նա գնաց, գնաց և հանկարց անտառում տեսավ մի խումբ տարօրինակ, կարմիր ոզնիներ, որոնք շատ նման էին իրեն։ Երբ նրանք շատ մոտեցան, ոզնին ճանաչեց իր ընկերներին։ Պարզվում է նրանք բոլորը կերել էին ելակներ որպիսի նմանվեին իրենց ընկերոջը, որ նա իրեն տարբեր ու մենակ չզգար։ Ահա թե որն էր իսկական ընկերությունը։

Համբարձման տոնը քաղաքից դուրս

Մենք գնացել էինք քաղաքից դուրս, մեր հետ էր նաև Ընկեր Մարինեն։ Նա իր հետ բերել էր դհոլ,  մենք առաջի հերթին գնացել էինք  եկեղեցու բակ, վերցրել մյուս երեխաներին, իսկ հետո մտանք եկեղեցի և լսեցինք եկեղացական շարական երգ ու գնացինք երթուղային։ Ճանապարհին գտանք մի սիրուն կանաչ տեղ, այնտեղ մի քիչ երգեցինք և նկարվեցինք, հետո գնացինք մի փոքր եկեղեցի ու այդ փոքր եկեղեցու մոտ մի քիչ նախաճաշեցինք ու գնացինք երգելու և պարելու։ Հետո սարքեցինք պսակ ու մի քիչ խաղացինք աղջիկ փաղցնոցի։ Կեսօրին վերադարձանք դպրոց։

Արևոտ փիղը խաղում է

Լինում է չի լինում մի փիղ է լինում,  նա մի օր տեսավ մի ուրիշ փիղ, բայց նա  արևոտ էր, նա էլ էր ուզում արևոտ փիղ լինել։ Նա մտածում է, որպիսի դառնար արևոտ պետք է բարձանար արևի մոտ, բայց կար մի հարց, ինչպես բարձանալ։ Նա նորից մտածում է և որոշեց, որ նա կարող է փուչիկներով բարձրանալ երկինք։ Նա գնում է քաղաք և քանդում է ամբողջ խանութները գտնում է փուչիկներ և իրեն կապում է և  թռչում է։ Նա տեսնում է արևին և ասում է․ -Ուզում եմ դառնալ արևոտ փիղ, ու նա իսկապես  դառնում  է արևոտ փիղ։

Այցելություն առողջագետին

Այսօր մենք այցելել ենք  առողջագետին, այնտեղ մենք իմացանք ինչ է մուլաժը, մենք տեսանք ատամի մուլաժ,  ուղեղի մուլաժ  և այլն։ Մենք  դասարանում  պատրաստել էինք հարցեր, որոնք առողջագետը կարդաց և պատասխանեց։ Այնտեղ էիմ  նաև 7-րդ դասարանցիները, նրանք օգնեցին  մեզ պատասխանել առողջագետի հարցերին։  Այսօր մենք բավականին նոր ու հետաքրքիր բաներ սովորեցինք։

Համբարձման տոն

Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված արտահայտության պահը՛ դա գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։ Հավատում էին, որ տարին մի անգամ, Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին և դարձյալ վերադառնում իրենց տեղերը։ Այդ համբույրին ականատես մարդկանց տվյալ պահին արտահայտված բոլոր խնդրանքներն իբր կատարվում էին։ Համբույրի պահին ողջ տիեզերքը մի ակնթարթ կանգ է առնում, կանգ են առնում և մի պահ շունչները պահում ծառ ու ծաղիկջրերըմարդիկ ու անասունները, որին անմիջապես հաջորդում է համընդհանուր ողջագուրանքը, համբուրվում, միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները…

Կախարդական վարդը

Կար չկար մի գեղեցիկ վարդ կար պարտեզում։ Այս վարդը տարբերվում էր մյուս բոլոր ծաղիկներից, նա միշտ մի տեսակ տխուր էր։ Բանն այն էր, որ իրականում, նա մի գեղեցիկ աղջիկ էր եղել, որին կախարդել էր չար կախարդուհին, շատ տարիներ առաջ։ Մի անգամ, պարտեզ է գալիս մի աղջիկ, նա տեսնելով այս վարդին շատ է հավանում ու խնդրում է այգեպանին այդ վարդը նվիրել իրեն։ Հանկարց վարդը սկսում է խոսել ու խնդրում է աղջկան իրեն տանել ու հինգ օր պահել մութ սենյակում, միայն այդ դեպքում կախարդանքը կվերանար։ Աղջիկը այդպես էլ անում է, իսկ կախարդանքը վերանում է ու նրանք դառնում են լավ ընկերուհիներ։

Հինգ փաստ մեղուների մասին

  • Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:
  • Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Continue reading Հինգ փաստ մեղուների մասին