Monthly Archives: Հունիսի 2021

Այցելություն լեռնագնացության ֆեդերացիա

Մենք գնացել էինք  Աննայի  հայրիկի  աշխատավայր։ Աննայի հայրիկը  աշխատում է  լեռնագնաց։ Այնտեղ մենք խոսեցինք օձերի մասին, ինչպես պաշպանվել օձերից,  կամ ինչպես առաջին օգնություն ցույց տալ գործելով միասնական ու իրար օգնելով։ Այնտեղ մեզ  տալիս էին հարցեր թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում՛,երկու տարբեր պատասխաններից պետք է ընտրեինք ճիշտ պատասխանը։  Այնուհետև մի աղջիկ եկավ և մեզ սովորեցնում էր  ինչպես վիրակապել առանց վիրակապի ու հատուկ բժշկական պարագաների։ Նա մեզ ցույց էր տալիս նկարներ ու բացատրում թունավոր և ոչ թունավոր օձերի տարբերությունները։ Շատ օգտակար և կարևոր տեղեկություններ ստացանք։

 

 

Ամառային ճամբարի երկրորդ օրը

Այսօր հունիսի մեկն է՛ երեխաների պաշպանության օրը,  շնորհավորում եմ բոլոր երեխաների տոնը։ Այսօր հիանալի օր ենք ունեցել Արևելյան դպրոցում,  մենք օրը սկսել ենք  միասնական ընդհանուր պարապմունքով, հետո մենք քայլքով գնացել ենք  Սուրբ Երորդուրթյուն եկեղեցու բակ, ընկեր Անահիտի դասարանի հետ։ Այնտեղ մենք  երգեցինք և խաղացինք ավանդական խաղեր, խաղից հետո նախաճաշեցինք ու պաղպաղակ կերանք, հետո համերգի փորձ արեցինք։