Monthly Archives: Օգոստոսի 2022

Ուսումնական ամառ

 

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

  •  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
  •  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
  •  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

Ես ընտրեցի ադ միտքը, որովհետև առյուծը կիսատ թողեց իր որսը ու գնաց ավելի մեծի ետևից, բայց արդյունքում ոչ մեծն ունեցավ, ոչ փոքրը։

  1. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞տեսել արդյոք առյուծի հետքը կամորջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

Առակը այն մարդկանց մասին է, որոնք վախկոտ են։

Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Ես վերնագրեցի այս առակը<<Վախկոտ  որսորդը>> , որովհետև որսորդը շատ վախկոտ էր։

 Ո՞րն  է«Ինձ դուր է գալիս» և«Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:

–Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

Առաջադրանք

Բացատրիր առակի իմաստը:

Այդ առակի իմաստը այն է, եթե սիրում ես, խնամիր։

  1. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Իմ աջգերը շականակագույն գույնի են քիթս ուղիղ է և ունքերս շականակագույն են իսկ իմ շուրթերը կարմիր են։

Բ. Իմ մոտ աչքի է ընկնում դեմքի վրա իմ մազերը։

Գ.  ինձ ամենածատը դուր է գալիս իմ դեմքի վրա իմ աջքերը։

Դ. իմ մազերը շականակագույն գույնի են։

Ե.  ես բարձրահասակ եմ։

Զ. ես կարծում եմ ես սիրուն եմ ։

Է.  ես չգիտեմ միչ են կարծում ուրիշները

  1. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չեն կարողանում ընդունել իրենց պարտությունը։

  1. Կարդացեք և գրեք՝ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝միայն 10: Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքար ավազի փոխարեն աղ են լցնում:

Ինձ համար ամենահետաքրքիրը այն, որ թիթեռները  բուրավետ հոտ են արձակում, որովհետև նախկինում նման բան չէի լսել։

  1. 7. Նախադասությունները լրացրու՝որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը արագ կտրվել է։ Երկինքը կապույտ է և մաքուր է։ Արևը գեղեցիկ փայլում է։ Օրը տաք է և խաղաղ։Բակը գեղեցիկ է դարձել։ Ծառերը կանաչ ծաղկել են ։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն բարձր աղմկում  են։Տատիկները գործում են գլխարկներ: Մայրիկները նստած զրուցում են: Կատուն խաղում է գնդակով: Շունը հաչում է կատվի վրա: Երեկո է: Հայրիկները վերադառնում են աշխատանքից: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:

  1. Կարդացեք և գրեք՝ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտնառյուծն ունի:Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագերն որածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

Ինձ համար ամենահետաքրքիրն էր, որ Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում։ Իմ համար հետաքրքիր էր, որովհետև ես այդ մասին չգիտեի։

  1. Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր անշնորհակալ են։

Կարդացեք և գրեք՝ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճիարագությունը կրկնապատկվում է:

Աշխարհի բնակչության 80%-ըիր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխու ղեղը:

Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Իմ համար ամենահետաքրքիրն այն էր, որ Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

  1. Գայլն ու ոչխարը

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչ խարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

Ընտրիր այն միտքը կամմտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:

Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:

Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:

Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:

Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:

Առակը  այն մարդկանց  մասին է,որոնք ուրիշին չօգնել ու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

  1. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չեն կարողանում ընդունել իրենց պարտությունը։

  1. Ինչ պե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է — լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում — հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում -վարորդ

մարդ, որը ճամփա է գնում — ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է —  առաջնորդ

մարդ, որը որս է անում  — որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով — անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում — գնորդ

 

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: որդ

որդ — մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

Ճիշտ դասավորեք նախադասությունները և իմացեք՝ինչպես է առաջացել ցերեկը ճրագով մանգաս, չես գտնի արտահայտությունը:

Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝Դիոգենես անունով:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի տակառի մեջ: Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝լավ մարդ էր փնտրում: Հիմա իմացա՞ք, թե որ տեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը։

 

  1. Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմ առ դեմ դուրս եկավ արջը։Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք

Ո՞րն է առակի ասելիքը:

Առակը ասում է, որ լավ ընկերը երևում է դժվար պահին։

  1. Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։  Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  մտնում են հարյուրավոր մարդիկ։Եվ ամենա զարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր  տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի  սյուներին, կծկվում են հատակին և քնում են :

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները  թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն
աշխուժանում են։

 

  1. Գրե՛ք մեկ բառով:

Կճղակունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող — սմբակավոր

Թև ունեցող — թևավոր

Պոչ ունեցող — պոչավոր

Ձայն ունեցող — ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը  գրե՛ք

-ավոր

Հիմա գրե՛ք՝ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

վոր-մասնիկը ցույց է տալիս ինչպիսի լինելը:

Առակն ուզում է ասել, որ պետք է լինել ամեն ինչին ուշադիր

  1. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործիդրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց, ցած ընկավ,հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին,ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել ձագ էր հանել։Մի օր դաշտից գոմ Սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերաննի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։Ծիծեռնակ ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։Նրանք նետերի նման դուրս ու ներս սլանում էին բայց օգուտ չկար՝օձը դանդաղ շարժվում էր առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին  շարժում էր :
Օձը ․․․․․․․․․․․․․․ դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ …………………օձի վրա և կտուցի բզեզը …………… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ………………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները ……………………………..: Օձը ցավից ………………… ու առաստաղից …………………………:

*************************************************************************************

  1. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

Քեզ սա դու է գալիս։

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

 

Դու կուզեիր սա։

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

 

Լա՞վ կլիներ եթե այս աթոռը դառնար շոկոլադից

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

 

դու հավանու՞մ ես այդ բնավորության գծերը

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

 

դու հավանու՞մ ես այդ բնավորության գծերը

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

 

Դու գիտես ինչու եկինքը կապույտ է։

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

 

  1. Նապաստակներն ու գորտերը

Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.

-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։

Առակն այն մասին է, որ միշտ կա քեզանից վախկոտը

  1. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
Մթնում է երեկոյան

Մարդու գլխի առջևի կողմը.
Մարդու գլխի առջևի կողմը դա դեմքն է։

Երկար ականջներ ունեցող.

Մեր մոլորակի անունը.
մեր մոլորակի անունը  երկիր մոլորակ

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ – վախենալ

ես դու, նա, մենք, դուք, նրանք:

  1. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ — դարակ — վարակ — վարազ։

Գարի — Մարի — մարդ

  1. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտիցարտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

  1. 26. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։

Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

Ես այդ տարբերակն եմ ընտել որովհետև եզերը երկուսով էին և նրան կուտեյին։

  1. 27. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

 

  1. 30. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.

— Կա, չէ. չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

— Կա. չէ չկա. չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր

ասում.

— Չկա. չէ. չէ…

Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:

Ես մտածում եմ որ կաչակղակը ոււզումա ասի որ իրեն անհարմար է ճուղին։

  1. 31. ՈՒԺԵՂԸ

Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

—   Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

—  Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

—  Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

—   Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:

Շարունակի՛ր

Ամպը արևից ուժեղ է, որովհետև                                             :

Քամին ամպից ուժեղ է,  որովհետև                                          :

Մարդը քամուց ուժեղ է, որովհետև                                          :

Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև

Մուկը մկից ուժեղ է։

32.  Փիղը

Փիղը ընկերասեր կեն­դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե­րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:

Ինչպիսի՞  կենդանի է փիղը:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:

Երբ փղերից մեկի կնճիթը վնասվում է նա չի կարողանում ուտել և խմել և մյուսները նրան ոգնում են և նրան կերակրում են։

  1. 33. Ծիծեռնակներ

Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:

Ծիծեռնակներնը ցածր թռչում են որովհետև անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում::

 

  1. 34. Նախադասությունները լրացրու:

Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երբեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ ես դպրոց գնամ

Այնպես ուզում եմ, որ արևոտ օր լինի

Այնպես ուզում եմ, որ ամառ լինի

Այնպես ուզում եմ, որ ես մեծանամ

Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:

Այնպես չեմ ուզում, որ մայրիկս ջղայնանա
Այնպես չեմ ուզում, որ առավոտ լինի

Այնպես չեմ ուզում, որ ձմեռ լինի

Այնպես չեմ ուզում, որ հայրիկս ջղայնան

  1. 35. Մեկ բառով գրի’ր

Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված- առծաթյա
Ոսկուց շինված-  ոսկյա
Պղնձից շինված — Պղնձյա
Փայտից շինված — փայտյա
Բրդից պատրաստված- բրդիա
Արծաթից պատրաստված — առծաթյա
Մետաքսից պատրաստված — ետաքսյա

36.Կարդացե՛ք.

Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։

Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:

ես գիտեմ ոձերի մասին որ նրանք երբ մաշկափոխվում է նա ժամանակավոր կորցնում է իր տեսողություն։

  1. 37. Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:

Ես իմացա նապաստակների մասին որ նրանք շատ խորամանկ են և ես իմաց որ նրաք շիլ են։

  1. 38. Գիտե՞ս, որ…

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին:

Ես գիտեմ որ թռջունները պատրաստում են իրենց բները փայտից։

  1. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:

վախկոտ — համարձակ

քիչ — շատ

խորամանկ — միամիտ

դիմաց — հետեվ

երկար — կարճ

թշնամի — ընկեր

սուր — կլոր

շշուկ — բառձր

Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:

քաջ — միքիջ

բարեկամ — քույրիկ

խորամանկ — աղվես

զվարթ — որախ

կամացուկ — կամաց

որդի — տղա

մեծ — մեծոտ

փոքր — փոքրիկ

  1. 40. Գիտես, որ…

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին:

Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:

Տրված բառերով բառակապակցություններկազմի՛ր:

աղվես — խորամանկ աղվես

ականջ —

մուկ —

ձյուն —

կեր —

պոչ —

  1. 41. Մողես

Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

Ավարտի՛ր նախադասությունները:

Ամռանը մողեսները վազվզում են տաք քարերի վրա

Երբ մողեսին բռնում են, նա պոչը թողնում է և փախնում

Մի քանի շաբաթից հին պոչի տեղը նոր փոքրիկ պոչ է աճում

 

 

 

 

 

 

 

 

 

 

: