1. Հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք:

1) 18               2) 90               3) 138             4) այլ պատասխան

  1. Հետևյալ թվերից ո՞րի վրա չի բաժանվում 728-ը։

1) 7             2) 28                           3)8                   4) 72

  1. Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

1) 2                 2) 3                 3) 4                 4)5

  1. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45, 30, 18, 9, … , 0: 1) 4      2) 6      3) 5     4) 3

 

  1. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից  ։
    • 50-ով        2) 25-ով        3) 100-ով       4) այլ պատասխան

 

  1. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր՝ միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

1) 25                       2) 26               3) 24                               4) 23

 

  1. Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։.Հունվարի 30, առավոտյան 4։00     2) Հունվարի 30, առավոտյան 3։00

. 3) Հունվարի 31, առավոտյան 3։00                 4) Հունվարի 31, երեկոյան 4։00

 

  1. Հայրն իր ունեցած տետրերը բաժանեց երկու որդիների միջև հետևյալ կերպ։ Ավագ որդին ստացավ բոլոր տետրերի կեսը և էլի 1 տետր, իսկ կրտսերը՝ մնացածի կեսը և վերջին 2 տետրը։ Քանի՞ հատ տետր ստացավ ավագ որդին։
    1) 10    2) 6     3) 4    4)այլ պատասխան

 

  1. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
    1) 4     2) 5    3)այդպիսի թիվ չկա   4)

 

  1. Հետևյալ թվերից ո՞րը չի կարող լինել երկու հաջորդական թվերի արտադրյալի վերջին թվանշան։

1) 4                 2) 0                             3) 6                 4) 2

  1. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։

1) 2400 դոլար                  2) հնարավոր չէ որոշել     3) 2000 դոլար                               4) 2200 դոլար

 

Տևողությունը – 150 րոպե

  1. Պույ-Պույ մկնիկը պետք է տեղափոխեր 15 գրամ բեռ A կետից B կետ, որոնց միջև հեռավորությունը 20մ է։ Մկնիկը կարող է միանգամից բարձրացնել 3 գրամ բեռ և շարժվում է 5մ/ր արագությամբ։ Նրա արագությունը չի փոխվում բեռով կամ առանց բեռի շարժվելիս։ Քանի՞ րոպեում Պույ-Պույն ամբողջ բեռը կտեղափոխի A կետից B:
    • 25րոպե        2) 32րոպե            3) 36րոպե       4) 40րոպե

 

  1. Սեղանին դրված են քարտեր, որոնցից 6 հատի վրա գրված է 8, իսկ մնացածի վրա գրված է 2: Խաչիկն իր մոտ վերցրեց բոլոր 8 գրած քարտերը, իսկ Վաչիկը վերցրեց 2 գրած քարտերը: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը հաշվեց իր մոտ եղած թվերի արտադրյալը պարզվեց, որ նրանք ստացել են միևնույն թիվը: Գտնել 2 գրված քարտերի քանակը:

1) 10               2) 12               3) 18               4) 24

 

  1. Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կետերի միջև դրեց մեկական կետ և ստացավ ընդամենը 47 կետ։ Սկզբում քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։

1)24                2)23                3)25                4) այլ պատասխան

  1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

1) 20               2) 24               3) 26                4) 28

 

  1. Վազքի մրցույթին մասնակցում էին 21 աշակերտ։ Մրցույթի ավարտից հետո Արսենը նկատեց, որ իրենից հետո տեղ հասած աշակերտների քանակը 3 անգամ ավելի է, քան իրենից առաջ տեղ հասածների քանակը։ Ո՞ր տեղն է զբաղեցրել Արսենը։

 

  1. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

 

  1. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

 

  1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց մեջտեղի թվանշանը 0 է։

 

  1. Վարորդը նկատեց, որ մեքենայի անցած ճանապարհ ցույց տվող հաշվիչի վրա գրված է 15951 կմ, որը աջից և ձախից նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ)։ Ուղիղ երկու ժամ անց հաշվիչը կրկին սիմետրիկ թիվ ցույց տվեց։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե հայտնի է,որ մեքենան չի կարող զարգացնել 90կմ/ժ-ից բարձր արագություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով