Category Archives: Հորինուկ

Ելակոտ ոզնու երազանքը

Լինում է չի լինում մի ոզնի է լինում, նա մի օր ցանկացավ ելակ ուտել  և նա տեսավ մի շատ կարմիր ելակ ու կերավ այն։Ուտելուց հետո ոզնին սկսեց կարմրել ու գնաց իր ընկերների մոտ, նրանք տեսնելով կարմրած ոզնուն ասացին, որ նա դարձել է ելակոտ ոզնի։ Մեր ոզնին շատ տխրեց, որ նա տարբերվում էր իր ընկերներից, նա սկսեց  երազել տեսնել իր պես ելակոտ ոզնիների և ընկերանալ նրանց հետ։ Նա գնաց, գնաց և հանկարց անտառում տեսավ մի խումբ տարօրինակ, կարմիր ոզնիներ, որոնք շատ նման էին իրեն։ Երբ նրանք շատ մոտեցան, ոզնին ճանաչեց իր ընկերներին։ Պարզվում է նրանք բոլորը կերել էին ելակներ որպիսի նմանվեին իրենց ընկերոջը, որ նա իրեն տարբեր ու մենակ չզգար։ Ահա թե որն էր իսկական ընկերությունը։

Արևոտ փիղը խաղում է

Լինում է չի լինում մի փիղ է լինում,  նա մի օր տեսավ մի ուրիշ փիղ, բայց նա  արևոտ էր, նա էլ էր ուզում արևոտ փիղ լինել։ Նա մտածում է, որպիսի դառնար արևոտ պետք է բարձանար արևի մոտ, բայց կար մի հարց, ինչպես բարձանալ։ Նա նորից մտածում է և որոշեց, որ նա կարող է փուչիկներով բարձրանալ երկինք։ Նա գնում է քաղաք և քանդում է ամբողջ խանութները գտնում է փուչիկներ և իրեն կապում է և  թռչում է։ Նա տեսնում է արևին և ասում է․ -Ուզում եմ դառնալ արևոտ փիղ, ու նա իսկապես  դառնում  է արևոտ փիղ։

Ծիածանոտ բազմոցը

Կար չկար մի ծիածանոտ բազմոց կար։ Նա  շատ չարաճճի  էր,  բայց շատ  բարի ու  գեղեցիկ։  Նա   ապրում   էր  փափուկ  ամպերի  մեջ։   Այնտեղ  ապրում  էին   ծիածանոտ  մարդիկ։ Մի անգամ մի մարդ որոշեց մաքրել այս չարաճճի բազմոցին։ Պարզվեց, որ բազմոցը սովորական չէր, այլ կախարդական։ Ծիածանոտ բազմոցը ասաց, որ կկատարի նրա ամենակարևոր ցանկությունը։ Մարդը ուզում էր գնալ երկիր ու ապրել ինչպես սովորական մարդիկ են ապրում երկրի վրա։ Բազմոցը կատարեց նրա ցանկությունը։ Ամեն անգամ երբ նա կատարում էր ինչ որ մեկի ցանկությունը նրա գույները ավելի գեղեցիկ էին դառնում։ Այ քեզ կախարդական բազմոց;

Ծիածանը

Լինում  է,  չի լինում  մի  ծիածան  է  լինում։  Նա   շատ  չարաճճի   է։  Այդ ծիածանը  շատ  տխուր  էր,  որովհետև  նա   ուզում  էր   սահել   սահնակով։ Նա   սպասում   էր   ձմռանը,   շատ  էր  սպասում։  Ձմեռը  եկավ ,   նա  սպասեց,   վերցրեց   սահնակը   և   նա  սահեց   ու  դարձավ   իսկական  մարդ ։   Ապրում  էր  իր  համար  ու  շատ ուրախ   էր։