Monthly Archives: Հունիսի 2023

Գյումրիյի մասին

Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է։ Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Գյումին ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար: Մարդիկ Գյումրին անվանել են նաև Յոթ եկեղեցիների քաղաք: Իրականում, այդ յոթ եկեղեցիներն էլ կառուցվել են Գյումրիում. դրանցից չորսը առաքելական եկեղեցիներ էին, մեկը ռուսական, հունական և կաթոլիկ: Դրանք ունեն իրենց բնորոշ ճարտարապետությունը, նախշերը, որոնք  ցույց են տալիս գյումրեցու վերաբերմունքն Աստծո  հանդեպ: Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։