Արտաշես Առաջինի բարենորոգումները

Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց իր երկրում։ Նա բաժանեց 4 մասերի` ըստ աշխարհի 4 կողմերի: Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Նա բանակի սպարապետներին նշանակեց իր հարազատներին։ Արևելյան բանակին նա նշանակեց սպարապետ իր ավագ որդուն Արտավազնին, արևմուտքում նշանակեց Տիրանին, հյուսիսում Զարեհին, իսկ հարաֆում իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետ նշանակեց իր տղա Վրույրին, իսկ քրմապետ Մաժանին։

Հարուստները ուզում էին վերցնել գյուղացիների հողերը և Արտաշես 1-նը հասկացավ, որ այդպես չի կարող շարունակվել և նա քարե պատեր շարեց իրենց հողերի միջև որպիսի բաժանել իրենց տարածքները։ քարերի վրա գրված էր, որ Արտաշես 1-նը  Երվանդականների տոհմի շարունակությունն է։

Արտաշես առաջինի ժամանակ հայաստանը հարուստ էր տնտեսությամբ։ Մովսես խորենացին ասում է, որ իր ժամանակ չեր մնացել անմշակ հող։

Արտաշես առաինը կառուցեց Անահիտ աստվածուհու տաճարը և իր կողքին կառուցեց իր պապերի արձանները։

Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ: Արտաշես 1-ինին օգնեց հիմնադրել Արտաշատ քաղաքը Հաննիբալը: Հաննիբալը ինքը Կարթագենի բանակի զորավարն էր։ Նա կռվի ժամանակ փախել էր հռոմիացիներից և եկավ Հայաստան։ Այդ պատճառով Արտաշատ մայրաքաղաքը անվանում էին նաև որպես «Հայկական Կարթագեն»:

Արտաշես 1-նը Արտաշատ քաղաքում կառուցեց շատ թատրոններ, դպրոցներ, ճոպ ապարանքներ, տաճարներ և այլ բաներ։ Արտաշատ քաղաքը համարվում էր երկրի վրա գտնվող ամենա խոշոր քաղաքներից մեկը։ Ըստ Մովսես Խորենացու իր մահից հետո սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

1 thought on “Արտաշես Առաջինի բարենորոգումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով