Category Archives: Մայրենի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։ Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ: Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում։ 1

 

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում։ 1

 

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Բանվոր մրջյունները սնունդ են բերում։ 1

 

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.

· Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է: 1

· Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

· զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,

· մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,

· մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,

· զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ 1

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

 

Ես իմացա, որ զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ 1

 

7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:

ձվեր,

ստրուկներ,

մրջյուններ,

բույսեր։  1

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:

բերում, աշխատում: 0․5

9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:

ուժեղ, ամենափոքր։ 1

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ,

· գործողություն: 1

Ընդհանուր 9․5 միավոր

Երևակայական պատմություն ամենատգեղ մարդու մասին

Կար չկա մի տղա կար անունը՝ Ֆրենց, բոլորը նրան շատ տգեղ էին համարում։ Մի օր Ֆրեցը գտավ մի գիրք որի մեջ գրված էր, ինչպս դառնալ անտեսանելի։ Պետք էր գտնել հսկայի ատամ, վիշապի ականջ և ամենածեր կրիայի պատյան։ Սկզբում Ֆրենցը գնաց ատամի ետևից, պարզվեց որ հսկան մի ցավող ատամ ուներ, Ֆրենցը խոստացավ նրան օգնել մի պայմանով,  որ հանելուց հետո ատամը իր հետ տանի, շուտով ատամը Ֆրենցի ձեռքում էր։ Այնուհետև նա գնաց մնացած բաղադրամասերի ետևից։ Շուտով նա ամեն ինչ ուներ, որ պատրաստեր իր թուրմը։ Մի քանի օր անց, Ֆրենցը դարձավ անտեսանելի, սկզբում նա շատ ուրախ էր,  բայց շուտով  նրան սկսեց դուր չգալ անտեսանելի լինելը։ Նա իրեն զգում էր մենակ և տխուր։ Մի անգամ գիշերը նա երկնքում տեսավ ընկնող աստղ և երազանք պահեց, որ ինքը նորից դառնա տեսանելի բայց գեղեցիկ։ Երբ առավոտյան նա արթնացավ ու իրեն նայեց հայելու մեջ նա շատ ուրախացավ, Ֆրենցը դարձել էր տեսանելի և գեղեցիկ։

Տարվա իմ ձեռքբերումները

Ես այս տարի մայրենիից ունեցել եմ բազմաթիվ ձեռքբերումներ, ծանոթացել ենք բազմաթիվ հայ մեծ գրողների հետ ինչպիսիք են՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Համո Սահյանը և ուրիշներ։ ՈՒսումնասիրել ենք նրանց պատմվածքները և բանաստեղծությունները,նրանց կյանքը և ստեղծագործական աշխատանքը։ Սովորել եմ կարդալ և վերլուծել նյութը։ Աշխատել եմ հայոց լեզվի գիրք տետրով, ծանոթացել եմ տարբեր խոսքի մասերի՝ գոյական, ածական, բայ, թվական և այլն։ Սովորել ենք նախադասության տեսակները, հարցական, հրամայական, պատմողական և այլն։ Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբերին և ստուգատեսներին։