Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Գլխիվայր — վերևից դեպի ներքև
ալեփրփուր — սպիտակ ալիքներով՝ փրփուրներով:
շառաչում — շառաչելը
Շողք — ճառագայթ
շվաք — Ստվեր

Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Գլխիվայր են ծառերն աճում իսկ տերևները շականակագույն և ծառի բույնը կանաչ։ Շուն ու կատուն բարիշեցին և մարդիկ իրար հետ հաշտվեցին։

 Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:

Սահյանի ախարաը շատ անսովոր է և հետաքրքիր։ Իր աշխարհում ամեն ինչ շատ թարս և տարորինակ է։

Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Իմ աշխարհը ջերմ է ու պարզ։ Այնտեղ ես պահում եմ իմ ամենակարևոր ցանկությունները և մարդկանց։ Կան մարդիկ, որոնք այնտեղ հյուր են, բայց ես չգիտեմ ինչքան ժամանակով, իսկ կան մարդիկ, որոնք այնտեղ ընդմիշտ են։ Իմ աշխարհի տերը ես եմ ու ես եմ որոշում՝ ում այնտեղ թողնեմ, ում ոչ։ Պատմության մեջ կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենք աշխարհի տերն էին, բայց եթե մտածենք՝ աշխարհն է մեր տերը։ Մարդիկ գալիս են ու գնում, ժամանակը միայն նրանց համար է աշխատում, իսկ աշխարհը կա ու կա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով