Category Archives: Մայրենի

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Գլխիվայր — վերևից դեպի ներքև
ալեփրփուր — սպիտակ ալիքներով՝ փրփուրներով:
շառաչում — շառաչելը
Շողք — ճառագայթ
շվաք — Ստվեր

Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

 

 Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:

Սահյանի ախարաը շատ անսովոր է և հետաքրքիր։ Իր աշխարհում ամեն ինչ շատ թարս և տարորինակ է։

Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Իմ աշխարհը ջերմ է ու պարզ։ Այնտեղ ես պահում եմ իմ ամենակարևոր ցանկությունները և մարդկանց։ Կան մարդիկ, որոնք այնտեղ հյուր են, բայց ես չգիտեմ ինչքան ժամանակով, իսկ կան մարդիկ, որոնք այնտեղ ընդմիշտ են։ Իմ աշխարհի տերը ես եմ ու ես եմ որոշում՝ ում այնտեղ թողնեմ, ում ոչ։ Պատմության մեջ կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենք աշխարհի տերն էին, բայց եթե մտածենք՝ աշխարհն է մեր տերը։ Մարդիկ գալիս են ու գնում, ժամանակը միայն նրանց համար է աշխատում, իսկ աշխարհը կա ու կա։

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Իմ աշխարհը ջերմ է ու պարզ։ Այնտեղ ես պահում եմ իմ ամենակարևոր ցանությունները և մարդկանց։ Կան մարդիկ որոնք այնտեղ հյուր են, բայց ես չգիտեմ ինչքան ժամանակով, իսկ կան մարդիկ որոնք այնտեղ ընդմիշտ են։ Իմ աշխարհի տերը ես եմ ու ես եմ որոշում ում այնտեղ թողնեմ, ում ոչ։ Պատմության մեջ կային մարդիկ ովքեր մտածում էին որ իրենք աշխարհի տերն էին, բայց եթե մտածենք՝ աշխարհն է մեր տերը։ Մարդիկ գալիս են ու գնում, ժամանակը միայն նրանց համար է աշխատում, իսկ աշխարհը կա ու կա։

Մեր լեզուն

Հայոց լեզուն աշխարի լեզուների մեջ հներից մեկն է։ Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի։ Այն ջկուն է և հարոստ հնչյունաբանությամբ։ Հայաստանի տարբեր մառզերում կան տարբեր բառբառներ և իմ կարծիքով դա շատ զարմանալի է, որ այդքան փոքրաքանակ բնաչութան մեջ կա այդքան շատ բառբառներ։ Ասում են, որ եթե ուզում ես խոսել ասծո հետ պետք է սովորես հայերեն։ Հայոց լեզուն հայ ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի և ամբողջ աշխարում հայկական համայնքներում կան հայկական դպրոցներ որտեղ երեխաները սովորում են հայերեն։

1. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

— Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես — Տիրանը

Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
ես — Նվարդը

Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
դու — տաղան

-Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
դու — Ռուբենը

Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
նա — վարորդը

Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
նա — Նվարդը

2. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված: Օրինակ՝ — Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

— Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
Ես — նա ով խոսում է Լևոնի հետ

Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում:
Դու — ով չի ասում նրանց մասին

Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
Դու — Լևոնը ով վառվում էր հատքրքրությունից

Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Դու — այն մարդը ով պետք է շուտ գա

Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը։
մեզ — ընկերոջը և Տիգրանին

3. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

նրանք կոչվում են անձնանուներ, որովհետև նրանք փոխարինում են մարդու անունը։

4. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

1 — ես, դու, նա, դուք։
2 — մենք, դուք, նրանք։

5. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Բ. Դու, դուք. Դ. նա, նրանք:

Այս դերանունները բաժանված են այնպես, որ մենք դիմում են մեկ մարդուն իսկ մյուսը երբ մի-քանի մարդ։

6. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

7. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այնտեղ սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա: Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այդտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այդքան սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդպես ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

1. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա (Շիրակացին) Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

— Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
-Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

2. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ՝ — Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

— Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում:
Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը: Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

3. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Որովհետև մենք իրենց օգտագործում ենք երբ մենք դիմում ենք անձին

4. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

մեկ մարդ — ես, դու, նա, դուք
մի քանի մարդ — մենք, դուք, նարնք

5. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Բ. Դու, դուք. Դ. նա, նրանք:

նրանք բաժանված են կամ մեկ մարդու դիմելուց կամ նույնը երբ ուզում ենք դիմենք մի քանի մարդուն։

6. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

ես, դու, նա -ն դերանունները իրար նման են նրանով, որ իրենք մեկ մադու համար են օգտագործվում իսկ դա և սա դերանունները նույն բաներն են։

7. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այնտեղ սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա: Թուրքմենիայում այնպիսի  վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այդտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այդպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այնտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

Համո Սահյան․ Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք։
Կանաչ խոտերը։
Ճերմակ շուշան։
Մեղրածաղիկն դեղին։
Սարերը բարձր։
Խոր ձորերը։
Ծառերը խոնարհ։
Բարի արևը։

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո։
Ամպրոպ:
ավելի։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Խիզախը կամ Աներկյուղը

Այս պատմվածքից ես հասկացա, որ հասարակությունից տարբերվող մարդկանց, որոնք այլ կերպ են մտածում, մարդիկ համարում են գիժ, բայց երբ նրանք գործով ապացուցում են իրենց մտքի ճիշտ լինելը, այդ նույն հասարականությունը նրանց համարում է հաջողակ և տաղանդավոր։ Ես համարում եմ, որ աշխարհում անվախ մարդիկ չկան, բայց ինչքան մարդը ինքնավսահ այնքան իր վախերը ավելի քիչ են, իսկ այն մարդիկ ովքեր վստահ չեն իրենց խելքի կամ ուժի վրա, ավելի վախկոտ են։ Աներկյուղը կորցնելու ոչինչ չուներ դրա համար նրա սրտում վախ չէր առաջանում։

Մանուկ-խան առաջի հատված

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր

օձիք — hագուստի վզի մասի կտրվածքը
կայտառ — աշխույժ
համր — խոսելու ունակությունից չունեցող
աղախինն — սպասավորուհի
չքավորություն — աղքատություն
անշուք — անզարդ

  • Վերնագրիր

Մանուկի խորհուրդը և հարուստի աղքատացումը:

  • Կազմիր հարցեր և առաջադրանքներ։

Ինչո՞ւ իշատերը տանում էր եզնատիրոջը դատարան։

Ինչո՞ւ մանուկը ասաց, որ եզնատերը համրանա էր եթե դա այդպես չէր։

ինչպե՞ս ծառան կարողացավ հարստանալ և դառնալ թագավորի առաջին սիրելին։

Մանուկ-խան երկրորդ հատված

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

  • Համառոտ պատմի՛ր, թե Մանուկ-խանն ինչպե՞ս գտավ նախկին ծառայի սուտը /բանավոր/։

 

  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդ էր Մանուկ-խանը։

Տեքստի մեջ կան շատ հատվածներ որոնց պատճառով մենք հասկանում ենք, որ այդ փոքր մանուկը շատ իմաստուն է իր տարիքի հետ համեմատ օրինակ երբ մանուկը գոռացել էր, որ եզնատերը համրանա էր և եզատիրոջը արդար դատեցին։ Նաև երբ մարդու մոտ իր ծառան պետք էր փոխանցեր գոհարը իր կնոջը բայց նա գողացել էր այդ գոհարը նա կարողացավ ապացուցել, որ նա ստում է։

թարգմանություն

2. В начале игровое поле пустое и игроки по очереди начинают выставлять свои фишки на любое свободное место таким образом, чтобы выставить три своих фишки в один ряд. Это продолжается, пока не будут выставлены все имеющиеся фишки. Если получается выстроить ряд из трёх фишек (мельницу), то игрок забирает с поля любую фишку противника. Далее игроки по очереди передвигают фишки на свободные места вдоль линий, также стараясь построить мельницу и забрать фишки противника.

Սկզբում խաղադաշտում դատակ է և խաղացողները հերդով սկսում են տեղադրել իրենց խաղաքարերը ցանկացած ազատ տեղերը այնպես, որ իրենց երեք խաղաքարերը շարքով լինեն։ Այդպես շարունակվում է մինչև իրենք չեն շարի իրենց ամբողջ խաղաքարերը։ Եթե ստացվում է շարել շարքը երեք խաղաքարերի շնորհիվ (ջրաղաց), այսինքն խաղացողը կարող է վերցնել խաղադաշտից ցանկացած հակառակորդի խաղաքարը։ Հետո խաղացողները հերթով տեղափոխում են խաղաքարերը ազատ տեղերը գծերի ուղությամբ, նաև փորձում է կառուցել ջրաղաց և խլել հակառակորդի խաղաքարերը։