Category Archives: Մայրենի

Համո Սահյան․ Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք։
Կանաչ խոտերը։
Ճերմակ շուշան։
Մեղրածաղիկն դեղին։
Սարերը բարձր։
Խոր ձորերը։
Ծառերը խոնարհ։
Բարի արևը։

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո։
Ամպրոպ:
ավելի։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Խիզախը կամ Աներկյուղը

Այս պատմվածքից ես հասկացա, որ հասարակությունից տարբերվող մարդկանց, որոնք այլ կերպ են մտածում, մարդիկ համարում են գիժ, բայց երբ նրանք գործով ապացուցում են իրենց մտքի ճիշտ լինելը, այդ նույն հասարականությունը նրանց համարում է հաջողակ և տաղանդավոր։ Ես համարում եմ, որ աշխարհում անվախ մարդիկ չկան, բայց ինչքան մարդը ինքնավսահ այնքան իր վախերը ավելի քիչ են, իսկ այն մարդիկ ովքեր վստահ չեն իրենց խելքի կամ ուժի վրա, ավելի վախկոտ են։ Աներկյուղը կորցնելու ոչինչ չուներ դրա համար նրա սրտում վախ չէր առաջանում։

Մանուկ-խան առաջի հատված

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր

օձիք — hագուստի վզի մասի կտրվածքը
կայտառ — աշխույժ
համր — խոսելու ունակությունից չունեցող
աղախինն — սպասավորուհի
չքավորություն — աղքատություն
անշուք — անզարդ

  • Վերնագրիր

Մանուկի խորհուրդը և հարուստի աղքատացումը:

  • Կազմիր հարցեր և առաջադրանքներ։

Ինչո՞ւ իշատերը տանում էր եզնատիրոջը դատարան։

Ինչո՞ւ մանուկը ասաց, որ եզնատերը համրանա էր եթե դա այդպես չէր։

ինչպե՞ս ծառան կարողացավ հարստանալ և դառնալ թագավորի առաջին սիրելին։

Մանուկ-խան երկրորդ հատված

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

  • Համառոտ պատմի՛ր, թե Մանուկ-խանն ինչպե՞ս գտավ նախկին ծառայի սուտը /բանավոր/։

 

  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդ էր Մանուկ-խանը։

Տեքստի մեջ կան շատ հատվածներ որոնց պատճառով մենք հասկանում ենք, որ այդ փոքր մանուկը շատ իմաստուն է իր տարիքի հետ համեմատ օրինակ երբ մանուկը գոռացել էր, որ եզնատերը համրանա էր և եզատիրոջը արդար դատեցին։ Նաև երբ մարդու մոտ իր ծառան պետք էր փոխանցեր գոհարը իր կնոջը բայց նա գողացել էր այդ գոհարը նա կարողացավ ապացուցել, որ նա ստում է։

թարգմանություն

2. В начале игровое поле пустое и игроки по очереди начинают выставлять свои фишки на любое свободное место таким образом, чтобы выставить три своих фишки в один ряд. Это продолжается, пока не будут выставлены все имеющиеся фишки. Если получается выстроить ряд из трёх фишек (мельницу), то игрок забирает с поля любую фишку противника. Далее игроки по очереди передвигают фишки на свободные места вдоль линий, также стараясь построить мельницу и забрать фишки противника.

Սկզբում խաղադաշտում դատակ է և խաղացողները հերդով սկսում են տեղադրել իրենց խաղաքարերը ցանկացած ազատ տեղերը այնպես, որ իրենց երեք խաղաքարերը շարքով լինեն։ Այդպես շարունակվում է մինչև իրենք չեն շարի իրենց ամբողջ խաղաքարերը։ Եթե ստացվում է շարել շարքը երեք խաղաքարերի շնորհիվ (ջրաղաց), այսինքն խաղացողը կարող է վերցնել խաղադաշտից ցանկացած հակառակորդի խաղաքարը։ Հետո խաղացողները հերթով տեղափոխում են խաղաքարերը ազատ տեղերը գծերի ուղությամբ, նաև փորձում է կառուցել ջրաղաց և խլել հակառակորդի խաղաքարերը։

 

Ինչպիսին էր Ղազարոս Աղայանը

Ղազարոս Աղայան — Վիքիքաղվածք

Տեսանյութից և գրվածքից ես հասկացա, որ Ղազարոս Աղայանը շատ բարի, միամիտ, անուշադիր, ընկերասեր ու նաև նահապետական մարդ էր։ Նա շատ լավ երգում էր։ Նրա ամենամտերիմ ընկերը Հովհաննես Թումանյանն էր։ Նրանք իրար ասել էին Ասլան ապեր ու Ասլան բալան։ Նրանք նաև ընտանիքներով էին շատ մտերիմ, չնայած որ բնավորությամբ շատ տարբեր էին։

Նա ինքնուրույն մտածող և ստեղծագործ մարդ էր։ Նրա ստեղծագործությունները շատ հարստացրել են հայ գրականությունը։ Չնայած որ նա բարձր կրթություն չի ստացել, բայց զբաղվել է ինքնակրթությամբ, նույնը խորհուրդ է տվել իր երեխաներին։ Ես համաձայն եմ, որ ինքնակրթությունը լավ բան է, բայց բարձրագույն կրթություն ստանալը պարտադիր է։

 

Գործնական աշխատանք

52, 97, 206, 6087, 4321, 786, 1997 թվականները գրիր բառերով, ապա այբուբենի տառերով։

52 — հիցուներկու, ծբ
97 — իննսունյոթ, ղէ
206 — երկու հարյու վեց,  մզ
6087- վեց հազար ուցունյոթ, ցըէ
4321 — չորս հազար քսանմեկ, տյիա
786 — յոթ հարյուր ուցունվեց չձզ
1997 — հազար իննհարյու իննսունվեց, ռջղէ

Օրինակ՝ 25- քսանհինգ, ԻԵ

II — 2-րդ, Բ, երկրորդ
IV — 4-րդ, Դ չորս
V — 5-րդ, Ե, հինգ
VI — 6րդ, Զ, վեց
VIII — 8րդ, Ը, ութ
IX — 9-րդ, Թ, ինը
X — 10-րդ, Ժ, տաս
XII — 12-րդ, ԺԲ, տասներկու
XVIII — 18-րդ, ԺԸ, տասութ,
XX — 20-րդ Ի, քսան
XXI — 21-րդ, ԻԱ, քսանմեկ
XXV — 25-րդ, ԻԵ, քսանհինգ

Հիմա աշխարհի ժողովուրդների մեծ մասը նոր տարին նշում է հունվարի մեկին։

Հիմա համարում են, որ գարունը ալիս է մարտի մեկին, բայց ըստ մեր նախնիների գարնան սկիզբը համընկնում է գիշերհավասարի հետ մարտի քսան-քսանչորսին

Պայմանավորվեցին հանդիպել ցերեկը ժամը մեկին:

Առաջին անգամ էր ոտք դնում այդ շենքը։

Երգը լսվում էր առաջի հարկի պատուհանից։

Այդ խմորեղենի համար առաջի տեսակի այլուր է պետք։

Յոթնապատիկ — յոթ + ա + պատիկ

յոթնյակ — յոթ + նյակ

յոթնամյա — յոթ + ա + մյա

յոթամայակ — յոթ + ամայակ

յոթանասուն — յոթ + անասուն

յոթանասուներկու — յոթ + անասուն + երկու

Եռանկյուն — երեք կողմ ունեցող

եռաբլուր — երեք բլուր ունեցոց

եռագագաթ — երեք գագաթ ունցող

երեսուն — երեք տասնյակ ունեցող

քառանկյուն — չորս անկյուն ունեցով

քառասուն — չորս տասնյակ ունեցող

քառատեղ — չորս տեղ ունեղցոց

երկյակ, երկական, երկավոր։

եռյակ, եռակի, եռապատիկ

քառյակ, քառակի, քառապատիկ

հնգյակ, հնգակի, հնգապատիկ

յոթնակի, յոթնյակ, յոթնական, յոթնապատիկ

տասնյակ, տասնակի, տասնական, տասնավոր, տասնապատիկ

հարյուրակ, հարյուրակի, հարյուրական, հարյուրավոր, հարյուրապատիկ

հազարյակ, հազարական, հազարավոր, հազարապատիկ

առաջնություն, առաջնեկան, առաջավոր

երկրորդություն, երկրորդական, երկրորդավոր

երրորդություն, երրորդական

տասներորդական

Աշխարաբար — Լավ է աղքատ և իմաստուն մանուկ, քան ծեր և անմիտ թագավոր

Գրաբար — Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

 

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Աղքատ և իմաստուն մանուկ․ և ․աղքատ, բայց իմաստուն մանուկ։Բայց բառը ավելացնում է հագադրություն իսկ և-ը ասում է, որ երկուսն էլ լավն է։

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ — զույգ դո´ւրս գրիր:

Աղքատ — հարուստ

Մանուկ — ծեր

Իմաստուն — անմիտ

Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`  Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:

Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, զքան աղքատ իմաստուն մանուկը

Մարտ ամսվա ամփոփում

Ձոն մայրիկիս

Կարդում ենք Չարենց

Ընթերցողական նախագիծ

Հնդկական հեքիաթ «Փորձություն» —  առաջադրանքներ

1 — Գործնական քերականություն
2 —Գործնական քերականություն
3 —Գործնական քերականություն

Ստեղծագործական աշխատանքներ

«Ոսկի քաղաքը» հեքիաթի թեմայով

Չարենցից առանձնացված տողերով

«Փորձություն» հեքիաթի ընթերցումից հետո ընկերության մասին շարադրանքը

Մասնակցություն մարտ ամսվա ֆլեշմոբին — Այո

Իմ կարդացած գիրքը գարնանային արձակուրդներին

Ես արձակուրդների ժամանակ կարդացել եմ <<Առեղծվածային պատահար Սթայլզում>> գիրքը։ Գրքի մեջ հեղինակը բանակում վիրավորվել էր և նրան տարել էին հիվանդանոց, իսկ երբ նա բուժվեց նրան մեկ ամիս արձակուրդ էին տվել։ Դրանից հետո նա քայլում էր և մտածում էր ինչ է անելու իր արձակուրդների ժամանակ, որովհետև նա հարազատներ և ընկերներ չուներ։ Վերջինս պատահմամբ հանդիպում է Ջոն Քավենդիշին։ Ջոն Քավենդիշը իր մանկության ծանոթն էր։ Ջոնը իրենից մեծ էր տասնհինգ տարով՝ քառասունհինգ տարեկան էր։ Իր մանկության տարիներին հեղինակը հաճախ էր լինում Սթայլզում՝ Ջոնենց տանը։ Նրանք լավ զրուցեցին և Ջոնը ասաց, որ իր մայրիկը նորից ամուսնացել էր։ Նա շատ զարմացած էր այդ նորությունով քանի որ Ջոնի մաըրը բավականին տարիքոն էր նորից ամուսնանալու համար։ Ջոնը առաջարկեց նրան իր արձակուրդը անցկացնել Սթայլզում և վերջինս համաձայնվեց։ Երբ նրանք գնացին Սթայլզ այնտեղ շատ գեղեցիկ էր և նա ծանոթացավ տան մյուս անդամներիր հետ։ Այդ տանը շատ մարդիկ էին ապրում, Ջոնը, նրա եղբայր Լոռենսոն, Միսիզ Ինգլթոփը, Միսիզ Ինգլթոփի ամուսին Ալֆրեդը, Ջոնի կինը՝ Միսիզ Քավենդիշը, էվին և Սինտիան։ էվին Միսիզ Ինգլթոփի օգնականն էր, իսկ Սինտիան Միսիզ Քավենդիշի ընկերուհու աղջիկը, որը օգնության կարիք ուներ և իրենց հետ էր ապրում։ Տան անդամները մտածում էին, որ Միսիզ Ինգլթոփի ամուսինը իր հետ էր, որովհետև նա շատ հարուստ էր և նույնիսկ հեղինակն էր այդպես մտածում, որովհետև Միսիզ Ինգլթոփը բավականին մեծ էր քան իր ամուսինը։ Ես մոռացա ասել, որ Ջոնը և Լոռենսոն իր մոր հարազատ տղաները չէին, բայց նրանք համարում էին նրան իրենց իսկական մայր։ Հեղինակը պատմել էր, որ ուզում էր դառնալ խուզարկու։ Միսիզ Քավենդիշը, Ջոնի կինը ծանոթ էր բժիշկ Բաուերշտայնի հետ, նա թույների մասնագետ էր։  Մի օր Լոռենսոն և հեղինակը գնացին Սինտիայի աշխատանքի վայր, Սինտիայան աշխատում էր դեղատանը։ Երբ նրանք արդեն Սինտիայի հետ էին նրանք հանդիպեցին մեկ այլ խուզարկույի ում Սինտիան նույնպես ճանաչում էր։ Երեկոյան նրանք բոլորով ճաշեցին և սուրճ խմեցին, Միսիզ Ինգլթոփը վերցրեց իր սուրճը և բարձրացավ իր սենյակ։ Այդ օրը իրենց տանը մնաց բժիշկ Բաուերշտայնը։ Գիշերվա կեսին Լոռենսոն արդնացրեց հեղինակին և ասաց, որ մոր սենյակից ինչ-որ ձայներ է գալիս, բայց չեն կարողանում մտնել քանի որ դուռը փակ էր։ Նրանք Սինտիայի սենյակի ներքին դռնով ներս մտան։ Միսիզ Ինգլթոփը գալարվուրմ էր անկողնուն, ահավոր ցավերի մեջ էր և շուտով մահացավ։

Ես կարծում եմ, որ սպանությունը արել էր իր ամուսինը բայց դա կանխատեսելի էր և դա ընդամենը ենթադրություն է։ Բայց նման դեպքերում հանցագործը նա է ում ոչ ոք չէր կասկածում։ Ես նաև կասկածում եմ Ջոնին իր մեծ որդուն, որովհետև երբ հեղինակը առաջարկեց խուզարկույին բերել որպիսի նա բացահայտի գործը, Ջոնը դեմ կանգնեց իսկ Լոռենսոն համաձայնվեց։