Գործնական քերականություն

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախանօթևանդժգույն, վեց-վեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:
հմայել — հմայական
վախենալ — վախկոտ
երազ — երազկոտ
գրավել — գրավիչ

3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր խմբերի (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր):

պարզ — մեծ, խոշոր, համեստ,

բարդ — հոտավետ, հորդառատ, ոսկեհուռ, ալեծուփ, ահեղամռունչ, մարդամոտ

ածանցավոր — հոդային, սիրելի, ուժեղ,

բարդածանցավոր — առևտրական, միջմոլորակային

4Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

5․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ — առյուծասիրտ
տերև և փուշ — տերևափուշ
երանգ և երփն — երփներանգ
ձայն և վիշապ — վիշապաձայն
թույր և ձյուն — ձյունաթույր
սուր և ծայր — սրածայր
դատարկ և գլուխ — դատարկագլուխ
շեկ և հեր — շիկահեր
գունդ և ձև — գնդաձև
փրփուր և բաշ — փրփրաբաշ
միշտ և ժպիտ — մշտաժպիտ
ձյուն և փրփուր — ձյունափրփուր

6․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ — գեղեցիկ, խելացի, հնարամիտ։
այգի — կանաչ, ծառաշատ, մեծ։
ուսուցչուհի —
գիրք — հաստ, հին, բարակ։
գորգ — փափուկ, գույնզգույն, փոքր։

7․ Հետևյալ ածականները եթե հնարավոր է գրիր համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, հայրական, դաժան, ոսկյա:

Դրական աստիճան — Մաքուր
Բաղդատական աստիճան — ավելի մաքուր, պակաս մաքուր, նվազ մաքուր
Գերադրական աստիճան — շատ մաքուր, ամենամաքուր, ամենից մաքուր,

Դրական աստիճան — հին
Բաղդատական աստիճան — ավելի հին, պակաս հին, նվազ հին
Գերադրական աստիճան — շատ հին, ամենահին, ամենից հին

Դրական աստիճան— դժվար
Բաղդատական աստիճան- ավելի դժվար, պակաս դժվար, նվազ դժվար,
Գերադրական աստիճան- շատ դժվար, ամենադժվար, ամենից դժվար,

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով