Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Ինձ այս պատմվածքը թվաց շատ տխուր։ Պատմվածքի ամենատխուր մասը այն էր, որ Աստղիկը գիտեր, որ պապին մահացել էր բայց մինչև վերջինը հույս ուներ, որ իր պապին կվերադառնա։ Նա մտածում էր, որ ինչու մայրիկը փակեց դուռը այնպես չէ, որ պապին դեռ չէր վերադարձավ, որ իր պապին կույր էր և նա մենակ չի կարող վերադառնալ տուն։ Կան մարդիկ, որոնք կարող են մտածել, որ աղջիկը սխալ արեց բայց իմ կարծիքով պապիկը արդեն ծեր էր և իր վեջին ցանկությունը ավելի կարևոր էր քան որ նա մի քիչ ավելի շատ ապրեր։

Իմ կարծիքով Աստղիկը շատ բարի աղջիկ էր։ Նա միշտ կոգներ իր պապիկին և իր հետ զբոսնում էր իրենց պարտեզում։ Երբ իր պապիկը հիվանդացել էր և պապիկը խնդրեց իրեն տանել դուրս նա աննդատ անհանգստանում էր որ իր պապիկը կարող է մրսի։ Տատիկը և մայրիկը շատ ուշադիր և անհանգիստ մարդիկ էին, որովհետև նրանք նույնիսկ չէին թողնում պապիկին դուրս հելնել տան մեջից, որովհետև նա կարող էր մրսել։ Պապիկը շատ ռիսկային մարդ, որովհետև նա գիտեր, որ կարող է մրսել և մահանալ բայց նա էլի վորոշեց գնալ դուրս և անցկացնել իր կյանքի վերջին պահերը բնության գրկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով