Category Archives: Ձմեռային ճամբար 2024

Օրվա ամփոփում օր 2

Մենք այսօր ճամբարում օրը սկսեցինք մեր անելիքները քննարկելով: Մենք նաև քնարկեցինք այն մասնագիտություները, որոնք վերացել կամ կվերանան շուտով։ Այդ մանագիտություներից են զարթուցիչը կամ կեգլիներ շարողը և այլն:
Հետո մենք գնացինք քոլեջ ընկեր Շողիկի մոտ։ Ընկեր Շողիկի մոտ կան շատ բույսեր և կենդանիներ։ Ընկեր Շողիկը մեզ ցույց տվեց, թե ինչպես կարող ենք աճեցնել պղպեղ։ Սկզբում մենք պետք է պղպեղը բաժանենք երկու մասի։ Այդ պղպեղի մեջ կան սերմեր։ Մեկ պղպեղի մեջ կար մոտ քսան սերմ։ Մենք պատրաստեցինք տարա, մեջը հող լցրեցինք և այդ հողի մեջ սերմերը հեռու իրարից ցանեցինք: Հետո վրան հող լցրեցինք և ջրեցինք: Օրն ավարտեցինք տարբեր խաղերով:

Առաջի օրը ձմեռային ջոկատում 2024

Ես ընտրել էի Դիանա Նասարյաինի խումբը։ Այսոր Ընկեր Դիանան չէր եկել բայց մեզ այսոր դաս էր տալի Ընկեր Շուշաննան։ Մենք Ընկեր Շուշանայի հետ գնացինք խեցեգործության և ես փորձեցի սարեքել բաժակ։ Կավագործությունից հետո մենք խաղացինք տարբեր խաղեր։