Փոքրիկ ծիծեռնակի օրը

Կար չկար մի ծիծեռնակ կար, նա փոքրիկ էր, բայց շատ հետաքրքրասեր։ Նա իր մայրիկին հարցնում էր, — մայրիկ ինչու՞ մյուս թռչյունների պոչիկները կարճ են, իսկ մերը երկար։
-Որհետև մենք ծիծեռնակներ ենք,-բացատրում էր մաըրիկը։
-Իսկ ներքևում  ո՞վքեր են,- հարցնում էր ծիծեռնակը։
-Այդ մարդիկն են, նրանց մոտ պետք չէ գնալ, -ասաց մայրիկը։
Բայց մի օր, երբ մայր ծիծեռնակը բնում չէր, չարաճիճի ծիծեռնակը թռավ ու գնաց երեխաների մոտ, որոնք խաղում էին բակում։ Մի փոքրիկ աղջիկ տեսնելով ծիծեռնակին նրան վերցրեց իր ձեռքերի մեջ, կերակրեց ու ետ տարավ բույնը, որտեղ փոքրիկի մայրը անհանգիստ նրան էր փնտրում։ Տեսնելով անվնաս ձագուկին մայրը ուրախ ծլվլաց։

-Մայրիկ տես թե մարդիկ ինչքան բարի են, նրանք մեզ շատ են սիրում, -ասաց չարաճիճի ծիծեռնակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով