Իմ բլոգը

Ես իմ բլոգային աշխատանքը սկսել եմ երկրորդ դասարանից, իմ առաջին նյութը եղել է  իմ մասին, տեղադրել եմ իմ նկարը և արել եմ գրառում, որտեղ գրած է՝ <<Ես շատ եմ սիրում գիրք կարդալ>>․ Իմ կարգերն են՝ English, Ամառային ճամբար 2021, Բնագիտություն, Ընտրությամբ գործունեություն, Իմ գրադարանը, Հայրենագիտություն, Հորինուկ, Ձմեռային ուսումնական ճամբար 2021, Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Մայրենի, Նախագծեր, Ուսումնական պլան, Ռուսերեն: Ես ուսումնասիրեցի Իռեն Գալստյանի բլոգը, նա ունի 469 նյութ, նրա բլոգը շատ գեղեցիկ է և ես հասկացա որ նա շատ պարտաճանաչ է, նա 18  փոստ ունի։ Ես սիրեցի Իռեն Գալստյանի բլոգ որովհետև նրա բլոգը ինձ շատ հետաքրքրեց և ես շատ հավանեցի այն։
Իհարկե ես սիրում եմ աշխատել բլոգում  բայց կուզենայի նաև ունենալ առաջադրանքներ որոնք պարտադիր պետք է կատարել տետրում։

Ծնող — Քանի որ մեր օրերում  պարտադիր է ունենալ համակարգչային գիտելիքներ, ապա ես ողջունում եմ բլոգային աշխատանքը, բայց ունեմ խորին համոզմունք, որ չպետք է մոռանալ գրիչով աշխատելու մասին։ Դա երեխաների մոտ զարգացնում է այնպիսի հմտություններ որոնք չի կարող տալ համակարգիչը։ Ես առաջարկում եմ վերանայել դպրոցի մոտեցումը և ծրագրի մեջ ընդգրկել նաև ձեռագիր աշխատանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով