Կաքավաբերդ մասին տեղեկություններ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին 9-10րդ դարերում որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ  924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով: Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով