Տաթևի վանքի մասին

Տաթևի վանքը հայոց ամենահին և ամենահայտնի համալիրներից մեկն է։ Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի համանուն գյուղում՝ Որոտան գետի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայնով՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ  հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Վանքի գլխավոր՝ սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի առաջարկությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օգնությամբ:  Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով