Մեր այցելությունը Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան, սկզբում մենք լսեցինք երգեր և ոտանավորներ և հետո մենք տեսանք Դսեղ գյուղի և Հովհանnես Թումանյանի տան մակետը, եկեղեցին, որտեղ աշխատել էր իր հայրը՝ Տեր Թադեոսը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է փետրվարի 19-ին, 1869 թվականին։
Հովհաննես Թումանյան սովորել է Դսեղի ծխական դպրոցում, հետո Թիֆլիսում, այնուհետև նա սկսել է ինքնակրթվել։ Նա ամուսնացել է մի աղջկա հետ, որի անունը Մարիամ էր։ Նրանք ունեցան տասը երեխա՝ վեց աղջիկ և չորս տղա։
Մենք տեսանք շատ նկարներ,  տեսանք Սասունցի Դավթի պատկերը, որտեղ նա իր ձիու վրա էր։ Հովհաննես Թումանյանի թանգարանում հետաքրքիր անիմացիա կար, Թումանյանը քայլում էր իր սենյակում։ Մենք նաև տեսանք Հովհաննես Թումանյանի շորերը և կոշիկները,  դրանք սև և սպիտակ էին։ Մեզ ասացին, որ Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը Ղազարոս Աղայանն է եղել և միայն նրան Հովհաննես Թումանյան թողնում էր իր տան մեջ խնջույքի ժամանակ նստել իր տեղը։ Մենք տեսանք նրա սենյակը, որտեղ դրված էր կարի մեքենա, իր կնոջ նկարը,  անկողինը և պատին կախված խալին։ Այնտեղ կար շատ մեծ գրադարան, որտեղ պահվում էին իր գրքերը։ Սենյակներում նաև դրված էին փոքրիկ պահարաններ, որտեղ պահված էին նրա գրքերը։ Նա պահարանի պատուհանները փակում էր նկարներով կամ քարտեզներով, որ երբ իր հարևանները գան իր տուն իրենից գիրք չխնդրեին։ Նա ուներ մոտավորապես  տաս հազար գիրք բայց պահպանվել է միայն ութ հազարը։ Վերջում մենք խաղացինք մի խաղ որտեղ պետք էր գուշակել ասացվածքները։ Մենք բաժանվեցինք խմբերի և սկսեցինք խաղը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով