Այցելություն մզկիթ

Մեր այսօրվա ճամբարային օրը խիստ հագեցած է։ Նախատեսել ենք նայել իրանական կարճամետրաժ խոհափիլիսոփայական ֆիլմեր։ Ֆիլմերը հետաքրքիր էին նրանով, որ խորը իմաստ են հաղորդում, ինչպես նաև խիստ ուսուցողական են։ Ես ամենաշատը հավանեցի այն ֆիլմը, որտեղ ասվում էր, որ պետք է սիրել կյանքը և գնահատել նրա ամեն մի պահը, քանի որ չգիտես, թե հաջորդ պահին ինչ կլինի և ում կկորցնես։ Ֆիլմում ներկայացված էր մի պապիկ և մի տատիկ։ Նրանք մեքենայի մեջ էին և հանկարծ նկատում են, որ կողքի մեքենայում երեխայի ներկայությամբ ծնողները վիճում են։ Պապիկը ծաղիկներ է ուղարկում վիճող զույգին, որպեսզի հասկացնի, որ երեխայի ներկայությամբ պետք չէ վիճել, որ երեխան տխրում է։ Հետո մյուս պահին նկատում ենք, որ այդ պապիկի կողքին իր կինը նստած չէ, և նրա աթոռի վրա ծաղիկներ են, որ պապիկը տան ում է գերեզման։ Այս ֆիլմը սովորեցնում է, որ պետք է հարգել հարազատներին քանի դեռ նրանք կան։
Հաջորդիվ մեզ մոտ սովորող-սովորեցնող նախագծով Նարե Մանուկյանն էր։ Մենք միասին հետաքրքրաշարժ վարժություններ արեցինք։ Որից հետո էլ արեցինք գրաֆիկ դիզայն Միքայել Խուդավերդյանի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով