5. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի, քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

6. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

7․Գրի՛ր՝ տրված գոյականներից որն է անձնանիշ

ֆուտբոլիստ, թատրոն, սենյակ

8․ Գրի՛ր իրանիշ գոյականները

  • կին
  • արագիլ
  • մարզասրահ
  • լրագրող

9. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

… (ի՞նչը) մռմռում էր. Երևի նեղացրել էին:
… (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
… (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
… (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով