Այցելություն Մատենադարան

Մենք դասարանով այցելել էինք Մատենադարան, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այնտեղ անմիջապես մուտքից ներս մտնելով ոսկե տառերով գրված էր թե երբ էր կառուցվել  Մատենադարանը։ Այնդեղ պահված էին հայկական գրքեր հինգերրորդ դարից, դրանք պատրաստված էին մագաղաթից։ Այնտեղ ներկայացված էր նաև ամենամեծ գիրքը որը բաժանել էին երկու մասի այն փրկելու համար։ Հիմա այդ գրքից քառասուն էջ պակասում է։ Կային նաև ոսկեզոծ, նկարազարդ գրքեր։ Պատմությունից մենք գիտենք որ հայերը շատ են սիրում գրքեր, իսկ Մատենադարանը դրա վառ ապացույցն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով