Category Archives: Հայրենագիտություն

Սուրբ Գայանե եկեղեցին մասին տեղեկություններ

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական հուշարձաններից է և համարվում է Հայ Առաքելական եկեղեցու սրբավայրերից մեկը: Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա: 1652 թ.-ին նորոգվել են պատերն ու ծածկը: Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում 5 — 7 դարերում և ներկայացված է: Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը`   հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց:

Կաքավաբերդ մասին տեղեկություններ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին 9-10րդ դարերում որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ  924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով: Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։

Դվինի Մասին տեղեկություններ

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից։ Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Դվին մայրաքաղաքը կառուցվել է  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում բլրի վրա։  Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ դվին բառը պարսկերեն նշանակում է բլուր։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվինում։  Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ է 100 հազարի:

Երևանի պատմության թանգարան

Մենք դասարանով և ընկեր Արմինեի հետ գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Սկզբմում գիդը մեզ ցույց տվեց հին Երևանի փոքրիկ օրինակ ։Այդ փոքրիկ օրինակով մեզ ցույց տվեցին և ասացին եկեղեցիների աննունները և ինչ է հիմա այդ եկեղեցիների տեղում։ Նաև ասացին հին Երևանի թաղամասերի աննուները, շուկայի, կամուրջների անունները։Հետո մենք  բաժանվեցինք թիմերի և փորձեցինք հարցերին պատասխանել։Խաղից  հետո մեզ ցույց տվեցին փոքրիկ օրինակով այն նույն եկեղեցիների աննուները և այլ բաներ 3D խաղի լուսավորության օգնությամբ։ Մեզ ասացին, որ մամոնտները իրականում եղել են շատ հին ժամանակ և ցույց տվեցին Նրանց ատամի մնացորդ և ասացին, որ 11 — 9 դարերում մարդիկ պատրատել են թևնոցներ փոքրիկ քարերից և գունավոր ապակուց։ Նաև մեզ ցույց տվեցին սուր լեզվակներ, որոնք հին մարդիկ հարմարեցնում  էին փայտերին և օգտագործում որսի համար։ Հետո մեզ ցույց տվեցին հին թրեր, հին հրացաններ, նաև մեզ ասացին, որ եթե աղջիկը ամուսնացած չի, նա չի կարող հագնել գոտի, իսկ երբ աղջիկը ամուսնանում էր նա պետք էր հագներ իր հարսի շորը 40 օր։

 

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Տրդատ 3 — րդը պատժեց Գրիգոր Լուսավորիչին, որովհետև նա ասում էր, որ քրիստոնեությունն է ճիշտ հավատը  և մենք պատք է դառնանք քրիստոնյա։ Տրդատ 3 — րդը գցեց նրան Խոր Վիրապի փոսը և նա այնտեղ անցկանցրեց  մոտավորապես 14 տարի։ Եվ մի օր, Տրդատ 3 — րդը հիվանդացավ և նրա դեմքը նմանվեց խոզի մռութի։ Նրա քույրը ասաց, որ եթե նա Գրիգոր Լուսավորիչին հանի փոսից և ընդունի քրիստոնեությունը նա կլավանա։ Երբ նա հանեց Գրիգոր Լուսավորիչին փոսից, նա ապաքինվեց այդ դաժան հիվանդությունից, հետո նա ոչնչացրեց քրմերին և բոլոր քրմական տաճարները միայն Գառնու տաճարը՝ քրոջ խնդրանքով չավերվեց։ Խոր Վիրապը դա մի բերդ էր, որը հետագայում վերածվեց եկեղեցու և կրթական կենտրոնի, այն մեկ ագամ հիմնովին վերակառուցվել  և նորոգվել է։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվել էր Մանուկը` Շահրիստանի և Պետրոսի տղեն։ Ապագայում  նա իր ծնողների օգնությամբ ստացավ բարձր կրթություն։ Մանուկը երազում էր դառնալ քահանա։ Նա իր ընկերոջ հետ փախավ սարեր, որտեղ ապրեցին ճգնավորների կյանքով:
Բայց մի օր մանուկի ծնողները գթան նրան և տարան տուն։
Ու դրա մասի իմացավ վանքի վանահայրը, և Մանուկին առաջարկեց վանքում  հասարակ աշխատանքներ կատարել։ Բայց ծնողները մերժեցին այդ առաչարկից։ Հետո նա սկսեց գնալ հարևանի տուն, որտեղ մի մայր իր երկու աղջիկներով ապրում էր վանականի կյանքով։ Նրա հյուր գնալու պատճառը այդ տան ապրող վանականի հետ զրուցելն էր, որ իրեն շատ բան սովորեցրեց վանականի կյանքի մասին:

Վանական

Մանուկը թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար 1691 թվականն։  և ստացավ սարկավակի աստիճան: Անմիջապես դրանից հետո նա իր անունը` դրեց Մխիթար: Հետո Մխիթարը լավացրեց հայ ժողովուրթի կրթական և հոգևոր մակարդակը: Քսան տարեկանում նա նշանակվեց քահանա: Իսկ Քսանհինգ տարեկանում Մխիթարը շինեց Կոստանդոպոլսում եկեղեցի, և հետո նա երիտասարդների խմբի հետ շինեց մի  Մխիթարյան միաբանություն:
Երկու տարի հետո 1717 թվականին ` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով`  Վենետիկի Ծերակույտը հրովարտակով սուրբ․ ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ հետո տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզին` 1715 թվականին Վենետիկի Հանրապետության հրամանով: Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկանում: Նա ստեղծել և տպագրել էր հազարավոր աշխատանքներ` լավացնելվ հայերենի գրականությունը: Հիմա նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 10000 տպագրերը:

Երևանի պատմության թանգարանի մասին և Անգլիական այգի

Երևանի պատմության թանգարանի մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։Սկզբում այնտեղ շատ քիչ քանակի ցուցանմուշներ կային, բայց ժամանակի ընթացքւմ դրանց թիվը աճեց։1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Այդ ժամանակ թանգարանում  կար մոտավոր 1480 ցուցանմուշ։  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Թանգարանը բացվում է հատուկ միջոցառմամբ, այնտեղ արդեն կար 98 000 ցուցանմուշ։

 

 

 

Անգլիական այգի

Անգլիական այգու տարածքը ի նկզբանե հարուստ է եղել ստորգետնյա ջրերով, այդ պատճառով ամեն տեղ ջրափոսեր էին առաջանում,  Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։ Այգին մի քանի անգամ վերանորոգվել է, այնտեղ տնկվել են Ռուսաստանից և Լեհաստանից բերված հատուկ ծառեր։ 1920 թվականից հետո Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Այգու տարածքում է գտնվում ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։

 

Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի մասին

Ես կպատմե Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու մասին։ Եկեղեցին կառուցվել է  7-րդ  դարում։ Եկեղեցին կառուցել է մի շատ հարուստ ընտանիք։ Եկեղեցու գմբեթը այցելում է։  Եկեղեցին շատ վնասված է որովհետև եղել է երկրաշարժ նաև երբ Արաբները մտել էին Հայաստան նրանք վնասել էին եկեղեցին։ Եկեղեցու վրա կան շատ նկարներ նաև գրեր։ Թալինի եկեղեցու բակում կա մի գերեզմանատուն և այնտեղ կան շատ հին խաչքարեր։

Վաղարշապատի մսին տեղեկություններ

Ես կպատմեմ Վաղարշապատի մասին մի քանի ուշագրաբ տեղեկություններ։ Վաղարշապատ քաղաքը, որ մի ժամանակ  կոչվել  է Էջմիածին իսկ հիմա նորից Վաղարշապատ։ Եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը այժմ այն մեր հոգևոր մայրաքաղաքն է քանի որ այնտեղ է տեղակայված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամենայն հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Քաղաքը ստացել է Էջմիածին անունը քանի որ այնտեղ իջել է Քրիստոսը և հենց այդտեղ է կառուցվել մայր տաճարը։

Վաղարշապատի քաղաքապետը Դիանա Գասպարյանն

Արտաշատի մասին տեղեկություններ

Ես կպատմեմ Արտաշատ քաղաքի մասին։ Արտաշատը, գտնվում է  Հայաստանում, Արարատի մարզում։  Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հեռու։ Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի մոտ 29000 բնակչություն։ Այսօրվա Արտաշատը քաղաք է 1962 թվականից, մինչ այդ այն եղել է գյուղ։ Արտաշատում 2007 թվականի սեպտեմբերի 14-ին Ժորես Խաչատրյանի գլխավորած խումբը Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերեց մի տաճար, որը նվիրված էր արևի հնագույն աստված Միհրին։