Category Archives: Հայրենագիտություն

Սատանի կամուրջի մասին

Սատանի կամուրջ՝ բնական կամուրջ Որոտան գետի վրա, գտնվում է Սյունիքի մարզում: Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների: Շրջակայքում և կամրջի տակ կան շթաքարեր ու պտկաքարեր: Սատանի կամրջի վրայով է անցնում ավտոճանապարհը: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կան որ ասում են որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

Տաթևի վանքի մասին

Տաթևի վանքը հայոց ամենահին և ամենահայտնի համալիրներից մեկն է։ Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի համանուն գյուղում՝ Որոտան գետի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայնով՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ  հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Վանքի գլխավոր՝ սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի առաջարկությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օգնությամբ:  Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին:

գեղարքունիքի մարզի մասին

Մարզը կառուցվել է 1995 թ ապրիլի 12, մարզում կա  5 քաղաք, 87 գյուղ, գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր: Ընդհանուր տարածքը` 5,348 կմ։ Այնտեղ բնակվել էին 2002թ։ 52.1/կմ Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ջրով է պատված: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները: Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաքով: Հատկապես տպավորիչ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ։ եղանակը լեռնային է: Ձմեռը շատ ցուրտ է իսկ ամառը շոգ։ Գեղարքունիքի մարզում կարելի է տեսնել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր: Դարերի ընթացքում շատ փոփոխություններ է եղել մարզի բնակչության, կամ թվաքանակը։ Միջնադարում այստեղ են ներխուժել թուրքալեզու ցեղեր որոնց հոտերի համար այս դաշտերը լավ արոտավայր էր։ Գեղարքունիքի մարզում մեծամասնությունը հայեր են։ Ադրբեջացինք վեճից հայաստանի և Ադրբեջանի հետ վերադարձ  ան իրենց երկիր։ Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը: Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը:

Անվան ծագման մասին

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աժդահակ / Գեղամա լեռների մասին

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է։  Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է հրաբխային ժայթքումների և լավային արտահոսքի հետևանքով։
Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։ Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես Մարաց թագավորի և վիշապի անուն։

Ընտանեկան ամանորյա ավանդույթներ

Մեր ընտանիքում շատ տարբեր ավանդույթներ կան, միշտ ամեն նոր տարին մենք խաղում ենք գախնի ձմեռ պապ, մենք մտածում ենք ինչ գնել մեր ընկերներին և ընտանիքին։ Տատիկս պատրաստում է շատ համեղ ուտեստներ։ մենք ընտանիքով զարթարում ենք տորածառը և ենք զարթարել տունը։ Ես և եղբայրս գրում ենք նամակ ձմեռ պապիկին թե ինչ ենք ցանկանում ստանալ այս տարի և դնում ենք տոնածառի տակ, մեր պատրաստված նվերները փաթեթավորում ենք ընկերների համար նվերները և դնում ենք տոնածառի տակ և մեր տուն են գալիս մեր քույրիկները եղբայրները և իրար հետ դիմավորում ենք նոր տարին։

Հաշվետվություն հայրենագիտուցյուննից

Առաջին ուսումական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․

Ամանորը Բրազիլիայում և Չինաստանում,

Իմ ամառային ճամփորդությունը

Իմ երազանքի ճամփորթութուցյունը

ՈՒսումնասիրել ենք հետևյալ թեմաները․

Գառնու հեթանոսական տաճարի մասին

Գեղարդի վանքի մասին

Սուրբ Գայանե եկեղեցին մասին տեղեկություններ

Կաքավաբերդ մասին տեղեկություններ

Դվինի Մասին տեղեկություններ

Երևանի պատմության թանգարան

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Մխիթար Սեբաստացի

Անգլիական այգի

Վաղարշապատի մսին տեղեկություններ

Արտաշատի մասին տեղեկություններ

Ձորագետի մասին տեղեկություն

Գառնու հեթանոսական տաճարի մասին

Գառնու հեթանոսական տաճարը, հին հայկական տաճարն է, գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Նաև գառնին միակ հեթանոսական տաճարն է որը չի քանդել Գրիքոր լուսավորիչը և Տրդատ թագավորի քրոջ խնդրանքով և 1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն։ Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է իսկ անհայտ կորած կտորները փոխարինել էին դատարկ քարերով։

Գեղարդի վանքի մասին

Գեղարդի վանքը հիմնադրվել է 1215 թ: Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի աջ ափին։ Անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր։  Գեղարդի վանքում է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա։